Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Նորովան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր- Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Նաիրիի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Տաշիրի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Նորովան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։