Նման բոլոր նախաձեռնություններն ունեն քաղաքական ինչ-որ շահ՝ Հայաստանից դուրս, կամ ծառայում են ադրբեջանական պրոպագանդային․ թշնամու նպատակները՝ հայաստանյան ՀԿ-ների օրակարգ

Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում «աղտոտում» են փնտրում տարբեր միջազգային կազմակերպություններ՝ հայաստանյան «գրանտային հկ–ների» մասնակցությամբ։

Եթե դեռևս տարիներ առաջ սրան կարելի էր վերաբերվել՝ որպես  գաղափարական բնապահպանական գործունեության, ապա այսօր գնալով ակնհայտ է դառնում, որ նման, եթե ոչ՝ բոլոր, ապա՝ գրեթե բոլոր նախաձեռնություններն ունեն կամ ինչ–որ քաղաքական շահ՝ Հայաստանից դուրս, կամ պարզապես ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդային։

Թվում էր, թե անցյալ տարի ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը կեղծ բնապահպանական պատրվակով, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ, պետք է hայաստանյան բնապահպան ակտիվիստներին մի փոքր ավելի զգուշավոր դարձներ։ Հատկապես, որ ադրբեջանական մամուլում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով հայտարարությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավը մինչ օրս ակտիվորեն շարունակվում է։ Բայց ո՛չ, ոչ միայն դա դաս չեղավ, այլև որոշ հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ շարունակում են գրկաբաց ընդունել Հայաստանի կողմից տարածաշրջանի աղտոտումն «ապացուցող» անհասկանալի արտերկրյա կազմակերպությունների։

Այս շաբաթ հայաստանյան ամենաակտիվ բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ «Էկոլուրը», շարունակում էր գովազդել չեխական «Առնիկա» հասարակական կազակերպության այցը Հայաստան և սատարել նրանց այն պնդումները, որ Հայաստանում զգալի արդյունաբերական աղտոտվածություն կա։ Միգուցե կա, միգուցե չկա, բայց ինչո՞ւ են հայաստանյան ակտիվիստական շրջանակներն այդքան միամտորեն կամ միգուցե միտումնավոր մասնակցում Հայաստանի դեմ ադրբեջանական արշավին։

Բացեք kavkazplus.com ռեսուրսը, որն իրականում Հայաստանի դեմ ադրբեջանական պրոպագանդայի բույն է, և հունվարի 12-ի համարում կտեսնեք մի ահռելի հոդված այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեջբերում չեխական այդ «Առնիկա» կազմակերպությանը և հայաստանյան բնապահպան ակտիվիստներին, անուն առ անուն՝ «Էկոլուր», Օլեգ Դուլգարյան, և փրփուրը բերանին ապացուցում, որ հայաստանյան հանքային ձեռնարկություններն աղտոտում են ողջ տարածաշրջանը։ Մանրամասն մեջբերվում է «Առնիկայի» կողմից արված «հետազոտությունը», ինչից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող պրոպագանդիստական մեքենան շունչը պահած հետևել է, թե ե՞րբ են հայաստանյան բնապահպանների ակտիվ աջակցությամբ հրապարակվելու Հայաստանի դեմ ուղղված այդ «հետազոտության» արդյունքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել