Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 24-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», – նշված է հաղորդագրության մեջ: