Քաղաքացի Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ տեղեկացրել է, որ ինքն է հրկիզել NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան։
«Հարգելի ընկերներ, բարեկամներ,
Ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։
Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որովհետև ես չեմ սիրում փախեփախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։
Արիաննա Հովսեփյանն էլ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում վստահեցրել է` մեքենան միտումնավոր են հրկիզել ու ինքն էլ գիտի, թե հեղինակն ով է։ Հովսեփյանը տեսանյութում դիմում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և պահանջում, որպեսզի մեղավորը հնարավորինս արագ ձերբակալվի։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստվում։