Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։ Տեղեկությունը հայտնում է Սևանի քաղաքապետարանը։

«Շանթի ծնունդով ևս մեկ ընտանիքում ճառագեց ապրելու ու ապրեցնելու մեծագույն բերկրանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Տիգրան Ղարիբյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, եղել է տանկիստ։

Տիգրանը Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել