ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են Արարատ Միրզոյանի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունը։
«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: