Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով»: