Այլ դատական ակտ չի կարող լինել, քան արդարացումը․ Սերժ Սարգսյանի պաշտպան

ՀՀ երրորդ նախագահի և մյուսների գործով բացի արդարացման դատավճռից այլ դատական ակտ չի կարող լինել։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում էր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ամրամ Մակինյանի խոսքով՝ հարուցված քրգործը ի սկզբանե չի ունեցել հանցագործության դեպք և այն աբսուրդ է։ Միևնույն ժամանակ նշում է, որ այսօր ՀՀ արդարադատությունից մեծ ակնկալիքներ չունի։

«Այս գործը քաղաքական փաթեթավորմամբ են «թխել» և վառել են։ Այն մարդիկ, որոնք վառել են այս գործը վատ «թխելու» արդյունքում պատասխան եք տալու»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանը։

Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել