Հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը և նրանց տեղափոխել․ ՇՄՆ

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Դեպքի վայրից հայտնում են, որ քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։

Ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, իրականացված աշխատանքերից հետո հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը և նրանց տեղափոխել։

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ»,-նշվում է Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել