Պայթյունի ձայն լսվել է, դեպքի վայր չկա․ ՆԳՆ

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Վանաձորում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասացին Ներքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնում էին, որ ուժեղ պայթյունի ձայն են լսել Վանաձորում։

«Դեպքի վայր չկա, այս պահին տեղեկությունները ճշտվում են»,-նշեցին ՆԳՆ-ից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել