«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն։
Շեշտում են՝ մերժում են իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։
«Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են»,- նշված է հայտարարության մեջ։