Կառուցողական մոտեցումը Ադրբեջանի կողմից չի շարունակվում․ Արարատ Միրզոյան

Հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«2024 թվականի առաջին օրերին ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի հայկական կողմի 7-րդ խմբագրական աշխատանքները։ Մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև տարինակաբար հետո լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզները այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը։ Այստեղ տեղի է հիշել, որ այդ ականապատումը 90-ականներին սկսվել էր հենց Ադրբեջանի կողմից»,-նշեց Միրզոյանը։

Նախարարը ցավով նշեց, որ թեև այս դրական քայլերի հետագայում իրենք տեսան, որ կառուցողական մոտեցումը Ադրբեջանի կողմից չի շարունակվում։

«Դա դրսևորվեց ադրբեջանական կողմի պայմանագրի 7-րդ խմբագրության համատեսքստում, և՛ նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ, այդտեղ էական հետընթաց կար և հարված կար խաղաղության գործընթացին, մի շարք առանցքային հարցերում։ Դա վերաբերում էր և՛ տարածքային ամբողջականություն ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին կամ սահմանների։ Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ այս վճռական դիրքորոշման մեջ, որ սահմանազատման հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող սահմանները»,-ասաց Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել