Սնանկության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար նախագահին է առաջարկվել Ինգա Բարսեղյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 22-ին նոր որոշում է ընդունել, որով ՀՀ նախագահին է առաջարկել Ինգա Բարսեղյանի թեկնածությունը` Սնանկության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

Նշենք, որ Ինգա Բարսեղյանը նախկինում փաստաբանական գործունեություն է ծավալել։

«2024 թվականի հունվարի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Ինգա Վիգենի Բարսեղյանի թեկնածությունը` Սնանկության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ինգա Վիգենի Բարսեղյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել