Կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ ՆԳՆ-ն տվյալներ ունի 5 անձի վիրավորվելու վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել