Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին բացահայտել է մաքսանենգության 393 դեպք. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): 

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք: 

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների

                

Թմրամիջոցի տեսակը 2021 թվական 2022 թվական 2023 թվական
քանակը / կգ քանակը / կգ քանակը / կգ
Մարիխուանա 0.86 10.6 13.00211
Մեթամֆետամին 1.38 7.3 12.49
Հաշիշ 0.33 0 2.21
Ֆենտանիլ 0 0 80 հաբ
Կոկաին 2.74 0.078 1.223

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել