Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: