«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ը հայտնում է․
«Այսօր Փափազյան փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս քաղաքացին հարձակվել է «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վրա, փորձել դանակով վնասել նրանց:
Դեպքը տեղի է ունեցել, երբ մեր աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ միասին փորձել են փողոցում կապված թափառող շներին տեղափոխել կենտրոնի կլինիկա, ազատելով նրանց ոչ նորմալ պայմաններում պահվելուց և ապահովել բնակիչների անվտանգ տեղաշարժը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: