Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) տեղեկացրել էր, որ ենթարկվել է առեւանգման։ Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Առեւանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ եւ զգուշացումներ։
Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։
Իրավապահներից պահանջում ենք օր առաջ բացահայտել դեպքը»,-նշվում է հայտարարության մեջ։