Անցնող շաբաթ Հայաստան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը:
Հյուրերին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանում կայացել են այլ հանդիպումներ եւս: