Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

Վթարային ջրանջատում կլինի այսօր՝ հունվարի 21-ին,  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Սեբաստիա 140/2-141Ա շենքերի ջրամատակարարումը, իսկ ժամը 12:30-16:00-ն կդադարեցվի Ա.Խաչատրյան 5Ա-7Ա կենտ համարի տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել