Ադրբեջանի Շամախիի շրջանում 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 22:06-ին Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: