Հունաստանի կառավարությունը սահմանել է նոր հարկատեսակ՝ կլիմայական հարկ

2023 թվականի սեպտեմբերի 4-7-ը «Դանիել» փոթորկի հետևանքով մի քանի շաբաթվա խիստ բարձր ջերմաստիճաններից և համատարած անտառային հրդեհներից հետո 24 ժամվա ընթացքում թափվեց 800 մմ մթնոլորտային տեղում (ինչը գերազանցում է միջին տարեկան ցուցանիշը), որի հետևանքով Հունաստանում տեղի ունեցավ սաստիկ ջրհեղեղ բնութագրվելով որպես ամենաաղետալի ջրհեղեղը երկրի պատմության մեջ և որի հետևանքով արձանագրվեց տասնյոթ զոհ, ենթակառուցվածքների վնաս և զգալի տնտեսական ծախսեր:

Այս մասին հայտնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հունաստանի կառավարությունը հաշվարկել է, որ միայն երկաթուղու վերանորոգումը կարժենա ավելի քան 150 միլիոն եվրո: Չնայած այս մարտահրավերներին՝ երկրում զբոսաշրջության ոլորտը բարգավաճել է, և անտառային ավերիչ հրդեհներից և ջրհեղեղներից հետո վերականգնման համար Հունաստանը ներդրել է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության նոր հարկ՝ կլիմայական հարկ զբոսաշրջիկների համար։ Նոր համակարգով հարկը տեղաբաշխման օբյկետներից գանձվելու է 2024 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին:
Կառավարությունը նպատակ ունի այս հարկի միջոցով ստեղծել միջոցներ՝ աջակցելու վերականգնման և կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման ջանքերին: Հարկի չափը տարբեր կլինի՝ կախված հյուրանոցի կատեգորիայից և տատանվում է 1-ից մինչև 5 եվրո մեկ գիշերվա համար: Այսպես, 1 կամ 2 աստղանի հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է հավելյալ վճարել 1.5 եվրո, նախկինում հարկը կազմում էր 0.5 եվրո։ 3 աստղանի հյուրանոցում կեցության վճարը կկազմի օրական 3 եվրո (նախկինում՝ 1.5 եվրո), 4 աստղանի հյուրանոցում՝ 7 եվրո նախկին 3 եվրոյի փոխարեն։ Հինգ աստղանի հյուրանոցներում կեցության վճարը՝ 10 եվրո (նախկինում՝ 5 եվրո): Այս հարկերը չեն ներառվի օպերատորների կամ տուրիստական գործակալությունների կողմից տրամադրվող գների մեջ և զբոսաշրջիկները պետք է վճարեն դրանք տեղական արժույթով:

Հունաստանի կառավարությունն ակնկալում է, որ նոր հարկատեսակը 2024 թվականին կստեղծի մինչև 300 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ, ինչը կհանգեցնի հատուկ պահուստային բյուջեի կրկնապատկմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել