Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Turkiye թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին․ գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Թերթը Պուտինի այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինի՝ Թուրքիա այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։