Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում երբեք չի քննարկվել «Զանգեզուրի միջանցքը»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերատեսչության 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։
Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին օրերի հայտարարություններին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատման վերաբերյալ։
«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերել նախագահ Պուտինը, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին», -Ասել է Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում։