Նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիներին։

«Հարգելի գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 1-10-ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվաներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել