Պատերազմն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ։ Մարդկանց խաղաղություն է պետք։ Աշխարհին խաղաղություն է պետք։ Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների առաջ հրեշտակային աղոթքի ժամանակ այսպիսի ողջերթի խոսքով է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։
«Տարեսկզբին մենք փոխանակվեցինք խաղաղության մաղթանքներով, բայց զենքերը շարունակում են սպանել ու ոչնչացնել»,- ասել է նա։
Հռոմի պապը կոչ է արել բոլորին աղոթել «այն մարդկանց համար, որոնք իշխանություն ունեն այս հակամարտությունների վրա, որպեսզի նրանք հասկանան, որ պատերազմը դրանք լուծելու միջոց չէ»։