Օնկովիրաբույժ Խաչատուր Բադալյանը կատարել է հերթական բարդ վիրահատությունը, որը տևել է մոտ 7 ժամ

«Իզմիրլյան» ԲԿ-ի օնկովիրաբույժ Խաչատուր Բադալյանը կատարել է հերթական բարդ վիրահատությունը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն դիմելուց մեկ տարի առաջ մեկ այլ բուժհաստատությունում բուժառուի մոտ ախտորոշվել էր սիգմայաձև աղիքի ուռուցք՝ լյարդի աջ բլթի մետաստազներով:

Վիրահատական մեթոդը համարվել էր անհնարին, անցկացվել էր քիմիաթերապիայի երեք կուրս:

Հաշվի առնելով քիմիաթերապիայի դեղերի նկատմամբ անհանդուրժողականությունը՝ բուժումը դադարեցվել էր։

«Իզմիրլյան» ԲԿ-ում լրացուցիչ հետազոտությունից հետո ախտորոշումը հաստատվեց` հաստ աղիքի ուռուցք, մետաստազներ լյարդի աջ բլթում։

Նկատի ունենալով բուժառուի մոտ ուռուցքի տարածվածությունը, օնկոլոգիայում կիրառվող ժամանակակից տենդենցները, վիրաբուժական կոմբինացված մեթոդոլոգիան ու մոտեցումները, որոշում կայացվեց, այնուամենայնիվ, կատարել վիրահատություն:

Կատարվեց սիգմայաձև աղու ռեզեկցիա, աջակողմյան լայնածավալ հեմիհեպատէկտոմիա: Վիրահատությունը տևեց մոտ 7 ժամ։

Հետվիրահատական շրջանն անցավ առանց էական բարդությունների։

Վիրահատության 9-րդ օրը բուժառուն դուրս գրվեց հիվանդանոցից:

Հետագայում նախատեսվում է գնահատել հետվիրահատական նպատակային թերապիայի հնարավոր իրականացումը։

Կարդացեք նաև Iravaban.net-ի հարցազրույցները՝ Խաչատուր Բադալյանի հետ․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել