Գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-ցամաքային զորքերի հրամանատար։
Մինչ այդ գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևն ազատվել է պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից։