8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է, այն քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել ու խոսել է 8 գյուղերի մասին։

8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգում «ոտքի վրա» անցկացրած մեր զրույցի ժամանակ եմ ես բարձրացրել   այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե սահմանազատման հանձնաժողովների միջև հանդիպում պետք է տեղի ունենա այս ամիս։

«Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, մեկ թեմա է լինելու՝ Ղազախ-Թովուզ շրջանի սահմանազատման հարցը»,- ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել