Մոսկվայում կինը ծննդաբերել է մետրոյի կայարանում

Մոսկվայի մետրոյի ուղևորը հունվարի 9-ի երեկոյան աղջիկ է ծննդաբերել «Նագատինսկայա» կայարանում: Այս մասին, ինչպես փոխանցում է  РИА Новости-ն, հայտնում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչության Telegram ալիքը։

«Շատ լավ և անսպասելի լուր ունենք։ «Նագատինսկայա» մետրոյի կայարանում այսօր երեկոյան աղջիկ է ծնվել, ուղևորին օգնել է կայարանի հերթապահ Սերգեյ Բարանովը, որը գործել է ըստ հրահանգների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երեխան ծնվել է մինչ շտապօգնության ժամանելը, իսկ երեխայի ու մոր հետ ամեն ինչ կարգին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել