Երևան քաղաքում`
Հունվարի 9-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 9-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-14-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
