Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին․ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն, հուսով ենք, որ այն տեղի կունենա»,– նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին բանավոր հավաստիացնում է, որ ընդունում է Հայաստանի առաջադրած սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։
«Այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է միջանցքային տրամաբանության բացառում»,- վստահեցրեց Գրիգորյանը։