Նոր փոփոխություններ․ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում կբարձրացվի դասախոսական կազմի աշխատավարձերը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում կբարձրացվի դասախոսական կազմի աշխատավարձերը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը ռազմաուսումնական հաստատություններում կրթության և գիտության ոլորտներում աշխատանքն առավել գրավիչ դարձնելն է, ռազմաուսումնական հաստատությունները որակյալ մասնագետներով համալրելը, ինչպես նաև  կրթության որակը բարձրացնելը։

Ընդգծվում է, որ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում  աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի գործակիցները 2014 թվականից հետո փոփոխություններ չեն կրել։ Անցած 10 տարվա ընթացքում ՀՀ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի աստիճանական բարձրացման ֆոնին  ստեղծվել է իրավիճակ, որ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ոչ զինծառայող ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի անձնակազմի վարձատրությունն էականորեն ցածր է, ինչն էլ ազդում է կրթության որակի և  այդ հաստատություններում համապատասխան գործունեության գրավչության նվազեցմանը։

Նշենք՝ որոշման  նախագծի ընդունումը հանգեցնում է տարեկան մինչև 400,000.0 հազ. դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության:

Պետ՝ ֆակուլտետի՝ 270,000

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի՝ 270,000

Պետ`  ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի՝ 270,000

Ղեկավար`  խմբի, պետ՝ բաժնի՝ 180,000

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի՝ 110,000

Ավագ գիտնական վերլուծաբան՝ 95,000

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան՝ 75,00

Դասախոս՝ 65,000

Թարգմանիչ, խմբագիր՝ 40,000

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ՝ 20,000

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել