Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, 323 մարդու հետ կապն ընդհատված է, այս մասին գրում է РИА Новости-ն։

Վաջիմա քաղաքում գրանցված ավերածությունների մասին վերջնական տվյալ չի հաղորդվում։ Նշվում է, որ երկրաշարժից հետո քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով վառվել է շուրջ 200 տուն։

Հիշեցնենք, որ Ամանորին Ճապոնիայի արևմտյան հատվածում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել