Հայտարարագիր չներկայացնելու դեպքում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները կդադարեցվեն․ նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։

ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

«Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել