Միգուցե քովիդի դեմ պատվաստանյութի մշակումի՞ց սկսեն․ Զախարովան՝ ԵՄ բանակ ստեղծելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիությանը խորհուրդ է տվել բանակ ստեղծելուց առաջ մտածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին:

«ԵՄ բանա՞կ. Միգուցե սկսեք ձեր սեփական քովիդի պատվաստանյութը մշակելուց: Թե՞ արժե սովորել մարդասիրաբար, միջազգային պարտավորություններին համապատասխան պահպանել Եվրամիության սահմանները, կամ էլ լուծել փախստականների և ներգաղթյալների հա՞րցը, իսկ հետո արդեն ստեղծել բանակ»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ձևավորի իր զինված ուժերը, որոնք կարող են դեր խաղալ խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել