Էրդողանը հայտարարել է Գազայի հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով Թուրքիայի դեմ հարձակումների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Գազայում սպանվել են 23 հազար անմեղ մարդիկ՝ հիմնականում երեխաներ ու կանայք, հետևաբար Թուրքիան ոտքի է կանգնել ճնշված պաղեստինցիների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել