Ամերիկյան մի ընտանիք սոցցանցում գրել է, որ իրենց շունը կերել է 4,000 դոլար, սակայն ձեռքերն աղտոտելուց հետո նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը:
Հայտնում է Ռիա Նովոստին։
«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ չէր կերել չորս հազար դոլար»,- սոցցանցերից մեկում գրել է շան տերը՝ Քերի Լոն։
Յոթամյա շան տերերը ստիպված են եղել համբերատար մաղել նրա արտաթորանքը և փսխածը, այնուհետև սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները:
«Մենք արդեն վերականգնել ենք 3550 դոլար», – պարծեցել են շան տերերը:
Նրանք պատրաստ են մնացած «ջարդոնները» համարել իրենց «ամենաթանկ արվեստի գործը»։