Հրաձգություն՝ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում

Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են ԱՄՆ-ի Այովա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC Newsհեռուստաալիքի կայքը։

«Դալլասի շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում», – հայտնել է հեռուստաալիքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։ Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել միջադեպի մանրամասները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել