Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ամանորյա տոների հետ կապված բոլոր քրեակատարողական հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն։
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Ծառայության պետի հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների անձնակազմերը կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքում նախատոնական օրերին ներթափանցման փորձերի ժամանակ և բնակելի գոտիներից հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր ոգելից խմիչք, ինչպես նաև՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9,4 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ և 84 ու կես դեղահատ։
Ուժեղացված ծառայության արդյունքում տոնական, ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմնարկներում չի արձանագրվել որևէ միջադեպ։