ՌԴ զինված ուժերի հետ պայմանագիր կնքած օտարերկրացիները քաղաքացիություն կստանան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրացիները, ովքեր պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ հատուկ ռազմական գործողության ժամանակ, կկարողանան դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Ըստ փաստաթղթի` ՌԴ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից առողջական պատճառներով, տարիքային սահմանը լրանալու, պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև ռազմական դրության դադարեցման պատճառով ազատված օտարերկրացիները նույնպես կկարողանան դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Օտարերկրյա քաղաքացիների հարազատները ևս իրավունք կունենան ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել