Իրանում սուգ է հայտարարվել

Իրանի Քերման քաղաքում` գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ կատարված ահաբեկչությունը պատվիրած և իրականացրած անձինք կհայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա դատապարտել է «հակաիրանական հանցագործների» ահաբեկչական այս քայլը և ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Նա տեղի իշխանություններին կոչ է արել բոլոր տուժածներին օգնություն տրամադրելու համար միջոցները ձեռնարկել։

Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել