Իրանում գերեզմանատանը պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ վիրավորները 141-ն են

Իրանում տեղի ունեցած պայթունի զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել է, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գերեզմանատան մուտքի մոտ թողնված տոպրակների մեջ երկու ինքնաշեն պայթուցիկ է դրվել, որոնք հեռակա կարգով ակտիվացվել են, երբ գերեզմանատանը մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Նրանք բոլորն այցելել են այնտեղ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ։

Կենդանության օրոք գեներալը գլխավորել է «Ալ-Քուդս» ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը, որը գործողություններ էր իրականացնում արտասահմանում:

Նա համարվում էր Իրանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել