Բլինքենը կայցելի Թուրքիա․ հայտնի է օրը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը կայցելի Թուրքիա, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

«Սիրելի բարեկամներ, Բլինքենը Թուրքիա կժամանի շաբաթ օրը։ Նա կգա Թուրքիա որպես իմ հյուր։ Այս պահին սա է նախատեսված, եթե փոփոխություններ չլինեն, նա մեզ հյուր կգա»,-հեռուստաալիքը մեջբերում է Ֆիդանի խոսքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել