Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Վրաստանում ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ սահմանափակվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։ Տրանսպորտի մյուս տեսակների երթևեկությունն ազատ է։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել