Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 4-ին կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին գրում է Irna գործակալությունը։
Տեղի կունենա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստիը՝ երկու նախագահների նախագահությամբ:
Այդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։