Կենտրոնական Ճապոնիայում շարունակվող երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը հասել է 65-ի, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Հայտնում են, որ ավելի քան 60 հազար բնակիչներ ստիպված են եղել տարհանվել։
Ավելի քան 33 հազար տուն շարունակում է մնալ առանց էլեկտրականության, տուժած շրջաններում նկատվում են ինտերնետի և բջջային կապի ընդհատումներ։ Որոշ գյուղերում դեռևս ջրի մատակարարման խնդիր կա։