Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Արևմուտքին աջակցել Ուկրաինային, փոխանցում է Канал24-ը։
Ուկաինայի նախագահը բացատրել է, որ Ուկրաինայի հիպոթետիկ պարտության դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտական գործողությունները կմոտեցնի արեւմտյան երկրներին։
«Պուտինը թուլությունն զգում է կենդանու պես, որովհետեւ հենց կենդանի է, որ կա։ Նա զգում է արյունը, զգում է իր ուժը։ Եվ նա ձեզ ճաշին կուտի ձեր բոլոր ԵՄ-ով, ՆԱՏՕ-ով, ազատությամբ ու դեմոկրատիայով»,- ավելացրել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելու միջոցով Եվրոպան պաշտպանում է իրեն Ռուսաստանի ագրեսիայից։
«Մեզ փող կամ զենք տալով դուք աջակցում եք ձեզ։ Դուք փրկում եք ձեր երեխաներին, այլ ոչ թե մեր»,- նախազգուշացրել է նա։
Նա հայտնել է, որ դեպի խաղաղություն տանող որեւէ հիմնարար քայլ չի տեսնում Ռուսաստանի կողմից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է ազդանշաններ ուղարկել, թե իբր ցանկանում է սառեցնել պատերազմը հրթիռների, զինամթերքների կամ պատրաստված զորքերի անբավարար քանակության պատճառով։ «Օկուպանտներին պարզապես դադար է պետք ուժերը վերականգնելու համար, ինչից հետո նրանք կշարունակեն ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ավելացրել է Զելենսկին։