Սամվել Կարապետյանը «Forbes»-ի ցուցակի 48-րդ տեղում է․ նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 1,6 մլրդ դոլարով

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը մտել է ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակ ըստ Forbes-ի։

Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, որով  ռեյթինգում զբաղեցնում է 48-րդ տեղը։ Վերջինիս կարողությունը  1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի․ այն 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ռեյթինգում զբաղեցնում էր 82-րդ տեղը։

Սամվել Կարապետյանը «Ռիո» առեւտրային-զվարճանքային կենտրոնի սեփականատերն է։

Բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։

«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել