Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ամենաշատ զոհերը գրանցվել են Վաջիմա և Սուզու քաղաքներում՝ այստեղ երկրաշարժերի հետևանքով մահացել է համապատասխանաբար 24 և 20 մարդ։
Նախկինում գրանցվել էր մահվան 48 դեպք։ Փլուզված տների փլատակների տակ կարող են լինել նաև մարդիկ։